COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ջանքերով տապալվեց։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ողջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը և անպատասխանատվությունը կարող են արգելափակվել փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։

Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել