Aysor.am-ը գրում է․

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

«Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակն այնքան է սրվում, որ պետք է որոշակի վճռական քայլեր կատարեն։ Եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող հայտարարեն՝ ինչում է բանը, և ինչու են այս օրինագիծը փորձում ընդունել», - ասաց Աբովյանը։

Վերջինս ընդգծեց, որ նախագիծն արդյունավետ չէ՝ որպես համաճարակի դեմ պայքարի գործիք։ Աբովյանն ընդգծեց, որ ԲՀԿ տեսակետը չի փոխվել՝ երկրորդ ընթերցմանը ևս դեմ է քվեարկելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել