«Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը և շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։ Wallet and banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, ինչն առավել կարևոր է ներկա իրավիճակում։

Այսպիսով, Idram հավելվածով և idbanking.am հարթակով հնարավոր է՝

  • Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում,
  • Օգտվել QR և NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը և, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից հեռահար վճարման տարբերակով,
  • Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով,
  • Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և մի շարք այլ ծառայություններ,
  • Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել և կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ,
  • Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին և գործարքներ իրականացնել,
  • Idram հաշիվների միջև, ինչպես նաև Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի,
  • Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ),
  • Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից,
  • Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաև արտարժույթով,
  • Մինչև 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ և բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում,
  • Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի պարզ գործողությամբ։ 

Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաև Ձեր բանկային ցանկացած հաշիվը։

#Մնացեքտանը․ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը և անցնել հեռահար նույնականացում։

«Մենք դեռևս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and banking-ն այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է,  ժամանակի հրամայականն է և մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների և այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու և անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաև անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը․ դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին»,- տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` ևս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձևաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։  

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ բանկի հաճախորդներն արդեն տևական ժամանակ է՝ օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։

«Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվներն ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին և ցանկացած վայրում՝ Idram հավելվածի և idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։  Ես վստահորեն և հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձևաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, և մեր հաճախորդներին Idram-ի և IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ ևս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետևել թարմացումներին նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։

IDBank-ի և Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։

IDRAM-Ն ՈՒ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել