Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսը Եվրոպայում խայտառակ տարածում ստացավ, սակայն այն երկրները, որոնք անմիջապես արձագանքեցին վիրուսի տարածմանը, հաջողեցին, այդ երկրների թվում է Սլովակիան: «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ տեսակապի միջոցով Սլովակիայից ասել է «Եվրոպայի հայկական միության ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Սլովակիայի նման երկրում, որտեղ բնակչությունը մոտ 6 միլիոն է, կա ընդամենը 200-300 վարակակիր և մահվան ոչ մի դեպք չի գրանցվել. «Մարտ ամսին ես նամակով դիմեցի ՀՀ առողջապահության նախարարին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրելով՝ հարգելիներս, կորոնավիրուսի դեմ Ձեր քայլերը ոչ մասնագիտական են: Ես նրանց առաջարկեցի մեզ հետ անմիջապես կապ հաստատել, որովհետև մենք պատրաստել էինք օգնության լուրջ փաթեթ, որով ամերիկացի մասնագետները կժամանեն Հայաստան»:

Աշոտ Գրիգորյանը նշել է նաև, որ իր նամակին վեց օր հետո պատասխանեցին Առողջապահության նախարարությունից՝ ասելով՝ մենք ամեն ինչ ունենք և օգնության կարիք չունենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել