Tert.am-ը գրում է.

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 101 739-ի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ մեջբերելով Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալները:

Նշվում է, որ մեկ օրում վարակման նոր դեպքերի ցուցանիշը նվազում է հինգերորդ օրն անընդմեջ: Երկուշաբթի օրվա դրությամբ՝ ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 75 528 մարդ: Նոր ակտիվ դեպքերի աճի գործակիցը կազմում է 2.2 տոկոս, որն ամենացածրն է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկման օրվանից ի վեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել