168.am-ը գրում է․

Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը: «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքի մասին, այդ թվում` ԱՄՆ Անվտանգության խորհրդում ծախսած գումարների` իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

168.am-ը վերը նշված դիտարկման հիշատակմամբ հարցում էր ուղարկել ԱՄՆ Պետքարտուղարություն, որով փորձել էինք պարզել` «արդյո՞ք ծրագրի դադարեցումը  չի ունենա ազդեցություն  բանակցային գործընթացի վրա, կամ սա  չի՞ վկայում ամերիկյան վերաբերմունքի մասին, հատկապես, երբ ավելի ուշ տեղեկություն հրապարակվեց, որ օրենսդրական հարցերով պետքարտուղարի օգնական Մերի Էլիզաբեթ Թեյլորը և ԱՄՆ ՄԶԳ օրենսդիր և հանրային հարցերով կառավարչի օգնական Ռիչարդ Ք. Պարկերը գրել են. «…մեր գործակալությունները տեսնում են հնարավորություն ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնության ֆինանսավորման համար, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, օրինակ, որպես բնակչությանը խաղաղության նախապատրաստում»:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից արձագանքել են հետևյալ գրությամբ (կից ներկայացնում ենք նաև անգլերեն տեքստը).

«Շուրջ 20 տարվա հաջող համագործակցության և ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման արդյունքում ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀԱԼՈ Թրասթ ընկերության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները վճռորոշ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի ականային աղտոտվածությունը կրճատելու հարցում։ Միացյալ Նահանգների կառավարությունը հպարտությամբ  փաստում է այս ձեռքբերումը և Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցությունը ՀԱԼՈ Թրասթի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներից վերաուղղորդում դեպի այնպիսի ծրագրերի, որոնք նախապատրաստում են բնակչությանը խաղաղության և առավել բարեկեցիկ ապագայի։

(U) After almost 20 years of successful cooperation and an investment of more than $17 million, U.S.-funded demining activities through the HALO Trust have had a decisive impact on reducing contamination from land mines in the region.  The United States government is proud to underscore this achievement as we transition assistance away from HALO’s demining efforts in Nagorno Karabakh to programs that prepare the population for peace and a more prosperous future.

Միացյալ Նահանգները, որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական ու համապարփակ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր կուռ հանձնառությանը։  Աջակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության որոշումները կշարունակեն բխել այս հանձնառությունից, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական առաջնահերթություններից, որոնց շարքում է Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին աջակցելը։

(U) The United States, as a Co-Chair of the Organization for Security and Cooperation in Europe (OSCE) Minsk Group, remains strongly committed to helping the sides achieve a lasting comprehensive settlement of the Nagorno-Karabakh conflict.  U.S. assistance decisions in the region will continue to reflect this strong commitment as well as other U.S. strategic priorities in the region, such as supporting ongoing reform initiatives in Armenia».‎

Հիշեցնենք, որ Արցախի արտաքին գերատեսչությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում ափսոսանք էր հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու ամերիկյան որոշման հետ կապված` նշելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները:

Իսկ 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը շեշտել էր. «Ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հանձնառությունը հակամարտության կողմերի հանձնառությունն է, և պետք է կյանքի կոչվի ԵԱՀԿ համակարգմամբ և բոլոր երեք կողմերի՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան, անմիջական ներգրավմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել