Tert.am-ը գրում է.

Այդ նախագծի հիմքում ամբողջովին սխալ գաղափար և մոտեցում կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

«Դրանից ավելի սխալ, անտաղանդ մոտեցում ես չէի սպասում, այստեղ արդարացում չէ երիտասարդ կամ անփորձ լինելը: Ես կխնդրեի, որ օր առաջ իմ քայլ խմբակցությունը հստակեցներ իր վերաբերմունքը այդպիսի գաղափարախոսության վերաբերյալ, որը ամբողջովին տապալում է երկրի ճանապարհը դեպի ժողովրդավրություն, իրավական պետություն, մարդու իրավուքնների պաշտպանություն»,-ասաց նա և դատապարտելի ու անթույլատրելի համարեց նախագծի ընդունումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել