Aysor.am-ը գրում է․

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։

Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ ինքը նախագծի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԻՊ-ի հետ, ով նշել է, որ լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ։ Բաբաջանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու նախագծին։

Հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։ 

Վերջինս ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել