Panorama.am-ը գրում է․

«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը»,-խորհրդարանում, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց, որ նախագիծը ոչ միայն հետընթաց է ժողովրդավարության, այլ նաև մարդու իրավունքների տեսանկյուից. «Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Էն հսկայական ռեսուրսները, որ դուք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք Հայաստանի բոլոր սահմաններին թեստեր դնելու համար։ Էդ ռեսուրսները ծախսեք չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար։ Այսօր իմ հեռախոսի վրա հաղորդագրություն է եկել՝ ևս մի քանի օր, և ես խանութից գողություն եմ անելու, նայում ես՝ գրողը տղամարդ է, նայում ես, զարհուրելի է։ Էդ խնդիրները լուծեք»։

Զոհրաբյանն ասաց, որ դեռ լրագրող եղած ժամանակից իր անձը հետաքրքիր է եղել հատուկ ծառայություններին և իրեն միշտ՝ բոլոր իշխանությունների ժամանակ, գաղտնալսել են։

Ամբոջղական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել