Մի շատ կոնկրետ հարց էս քաղաքական բարդակի հեղինակներին, ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին

Այն քաղաքացիները, որոնց կողմից շահագործվող ավտոմեքենաների տեխզննումն ավարտվում է այս ամսին, ինչպե՞ս են տեխզննում իրականացնելու: Թաղապետարանները չեն աշխատում, որ գույքահարկի զրոյական տան, իսկ ՃՈ-ից ասացին, որ, անկախ դրանից, սեփականատերը կտուգանվի առանց տեխզննման մեքենա շահագործելիս:

Հիմա հարցս. ի՞նչ անի քաղաքացին, երբ պետությունը չի կարողանում պատշաճ ապահովել օրենքի տառով առաջնորդվող քաղաքացու պարտականությունների կատարումը: Հիմա քանի՞ վարորդ ունի սույն խնդիրը, քանիսի՞ն եք տուգանելու, ու քանի՞սն են հետո դիմելու դատարան էս աբսուրդը վիճարկելու համար:

Հ.Գ. Ես այս պահին կանգնած եմ տվյալ խնդրի առաջ ու քիչ առաջ խոսել եմ թե՛ թաղապետարանի ներկայացուցչի, թե ՃՈ-ի հետ, ու մարդիկ փաստացի ինձ ասել են, որ հնարավորություն չունեն ապահովելու օրենքի տառին համապատասխան գործողությունները: Ես չեմ պատրաստվում չվարել մեքենաս, քանի որ մասնագիտական գործունեությանս իրականացման անվտանգության համար այն խիստ անհրաժեշտ միջոց է, բայց չեմ էլ պատրաստվում տուգանք մուծել պետությանը իր իսկ գործառույթները իրականացնելու անկարողության պատճառով:

Հ.Գ.2 Սա կոչվում ա տոտալ բարդակ: Բարդակ, որտեղ պետության ղեկին հայտնված անձանց դիլետանտության պատճառով քաղաքացիները հավելյալ խնդիրների առաջ են կանգնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել