Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 58 դեպք, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ նրանցից 25-ը գտնվել են կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր են: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է: 

Նշենք, որ Հայստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 482 է:  Մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել մահվան ելքով 3 դեպք: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել