Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ պարետատունը հեռացնի այս տեսանյութը խուճապ չտարածելու և կառավարության հեղինակությունը պահպանելու նկատառումով:

Նախարարը չի կարող խոսել շնչառական ԵՐԿՈւ սարքերի ՉԱՇԽԱՏՈՂ լինելու և դրանց «ռեմոնտի» «ճիգերի» մասին: Նախարարը չի կարող խոսել նկուղներից շնչառական սարքեր պեղելու անհրաժեշտության մասին: Եվ վերջապես՝ շուրջ երկու տարի ոլորտը համակարգող մարդը չի կարող չտիրապետել այն կազմակերպությունների ցանկին, որոնք ունեն շնչառական սարք պատրաստելու պոտենցիալ, այլ փոխարենը լայվի միջոցով մեյլ տա և ներգրավում ակնկալի:

Հեռացրեք, քանի չի տարածվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել