Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է հանրապետությունում կորոնավիրուսով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքի մասին:

«Կինը մահացել է նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց անմիջապես հետո: Հետազոտությունից հետո պարզվել է, որ նա վարակված է եղել կորոնավիրուսով»,- երկրի առողջապահության նախարարության հայտարարությունը մեջբերում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Մինչ օրս Սիրիայում պաշտոնապես արձանագրվել է կորոնավիրուսով վարակի հինգ դեպք: Մարտի 25-ից երկրում պարետային ժամ է մտցվել: Փակ են քաղաքացիների զանգվածային կուտակումների բոլոր հնարավոր վայրերը, օդանավակայանները, ծովային նավահանգիստները և ցամաքային սահմանները: Մինչև ապրիլի 16-ը սահմանափակվել է նաև քաղաքացիների տեղաշարժը մարզերի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել