Հոլիվուդյան հանրահայտ դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը վերադարձել են Լոս Անջելես: Նրանք ավելի քան երկու շաբաթ գտնվում էին Ավստրալիայում՝ կարանտինի մեջ, կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Այս մասին հայտնում է TMZ կայքում:

Կայքի տվյալներով, ամուսինները ԱՄՆ են վերադարձել մասնավոր ինքնաթիռով:

Այժմ նրանք պետք է պահպանեն Կալիֆոռնիայի իշխանությունների կողմից սահմանված կարանտինը: Նշենք, որ ավելի վաղ, նահանգապետ Գավին Նյուսոմը հրահանգել էր, որպեսզի բնակիչները մնան տանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել