Կորոնավիրուսի թեսթերը ափսոս չե՞ն, որ անիմաստ ու աննպատակ վատնում եք:

Իսկ թե այդ թեսթերով քանի վարակված կարելի էր գտնել և քանի կյանք կարելի էր փրկել, ցույց կտա ժամանակը:

Ողջունում եմ այմ լրագրողներին, որոնք, չթեսթավորվելու պատճառով, հրաժարվեցին այցելել Արցախ և լուսաբանել ընտրությունները՝ գերադասելով այդ թեսթերն ուղղել իրական վարակվածների հայտնաբերմանը:

Ինձ չհամոզեք, որ Արցախ մեկնող լրագրողներն ու դիտորդներն ավելի շատ են սիրում Արցախը . . .

Հ.Գ. Մարտի 19-ին Հայաստան վերադարձիս փորձեցի թեսթավորվեմ, որ հանգիստ միանամ ընտանիքիս: Չտվեցին, ասեցին խիստ սահմանափակ է ու տրամադրվում է ՀՀ Առողջապահության նախարարի թույլտվությամբ:
Ստիպված 1 շաբաթ մնացի կամավոր ինքնամեկուսացման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել