«Մեծագույն կսկիծով տեղեկացա ֆրանսիացի քաղաքական գործիչ, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքում կարևոր ներդրում բերած մեծ գործչի կորստյան կապակցությամբ։
Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր։
Այս ծանր պահին մեր աղոթքներով վշտակցում և սատարում ենք Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի հեռագրում։
Նյութի աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/condolence/item/2020/03/29/Nikol-Pashinyan-Condolences./
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել