Զավեշտալի է, որ այս օրերին, երբ երկրում իրավիճակը լարված է, մարդիկ արտակարգ իրավիճակի հայտարարումից հետո կոնկրետ խնդիրներին լուծումներ են ակնկալում, մի ամբողջ խմբակցություն՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջնորդությամբ, լծվել են Գևորգ Պետրոսյանի մեկ ֆեյսբուքյան ստատուսի արձագանքելու գործին: Հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերով, առանձին պատգամավորների ֆեյսբուքյան էջերով, նույնաբովանդակ տեքստեր են գրվում և իմիտացիա ստեղծում, թե գործ են անում: Պատկերացնում ե՞ք իրավիճակի լրջությունն ու սրանց նմանների անլրջության ու պատասխանատվության զգացողության բացակայության հակադրությունը: Ալեն Սիմոնյանն ու իրենց խմբակցության մյուս պատգամավորներն այդպես էլ չգիտակցեցին իրենց առաքելությունը, ավելի ճիշտ սխալ են գիտակցել, դա հայտնի ՊՈԱԿ-ի թելը թելելը չէ, գործ արեք:Ի վերջո այստեղ բնավ Գևորգ Պետրոսյանի արարքը չենք ողջունում, բայց և այնպես, այս առնետավազքը նմանվում է 2015 թվականի հայտնի դեպքերին, երբ մեկ մարդու հրահանգով, հերթով ինքնաոչնչանում էին երիտհանրապետականները ու ոչ միայն և արդյունքում տեսեք ինչ օրի են հասել դրանք, մեկին հրապարակավ սիկ** են գոռում, մյուս փուչիկ խոսքերի համար ամենակոպիտ ձևով հայհոյում և այսպես շղթայական այդ վարակը բռնեց ողջ կուսակցությանը: Հիմա ի՞նչ, դուք էլ ուզում եք Հանրապետականների ինքնակործան ուղին բռնե՞լ, թե այնուամենայնիվ այդ մշակույթը ձեր մեջ նստվածք է տվել: Ի միջայլոց Տիգրան Կարապետյանի՝ ով պետական ռեսուրսները ծառայեցնում է սեփական գործարանի բարեկեցության համար, մի բանում ճիշտ է, կարանտինից հետո շատ բան կմաքրվի: Ու հիմա էլ կարող եք համոզվել,որ շատ բան կմաքրվի Տիգրան Կարապետյան, դուրս եկեք փողոց և ձեր անպատասխանատու գործողությունների ու անգործության հետևոնքով ժողովուրդն ուղղակի կթքի ձեր երեսին, պատկերացնում ե՞ք, ինչ կլինի, երբ այս ամենը ավարտվի: Սթափվեք և դարձի եկեք, Հանրապետականների կործանարար պրակտիկան աչքներիդ առաջ նույն սխալները մի կրկնեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել