Tert.am-ը գրում է․

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են այս օրերին առողջական ռիսկային խմբում գտնվող ոստիկանության ծառայողներին պարտադրում աշխատանքի ներկայանալ, այն պարագայում, որ թեստը ևս ծառայողին ռիսկային խումբ է համարում, փոխոստիկանապետը պատասխանեց, որ ոստիկանները չեն կարող աշխատանքի չներկայանալ:

«Սա ոստիկանների համար ծառայություն է, ոչ թե աշխատանք, եթե ոստիկանը ծառայության չներկայանա, ապա կորոնավիրուսի հետ կապված որոշ խնդիրներ ուղղակի անհնար կլինի լուծել: Ոստիկանության ծառայողները իրենց ծառայաությանը ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ռիսկային խումբ հանդիսացող ոստիկանների համար հատուկ գրաֆիկ կա, Մհրյանը պատասխանեց, որ չկա, որովհետև մեղմ գրաֆկի դեպքում՝ լրագրողները կգրեն, թե փողոցներում ոստիկաններ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել