Հնդիկների սովորույթները եվրոպացիներին կարող են արտասովոր թվալ և անգամ շոկի ենթարկել: Օրինակ՝ անեռնմխելիների դասի առկայությունը, աղքատության չափազանց բարձր մակարդակը և այլ բարբարոսությունները բնորոշ են հնդիկներին:

Իրականում Հնդկաստանը բազմաթիվ հետաքրքիր տեսարժան վայրեր, յուրօրինակ մշակույթ ու մենթալիտետ ունեցող հին երկիր է: Նրա բնակիչները կարողանում են անտուն կենդանիների հետ անել այն, ինչը չեն կարողանում անել եվրոպացիները:

Փողոցային կենդանիները Հնդկաստանում շատ են, սակայն ոչ ոք չի էլ մտածում նրանց խոշտանգելու կամ սպանելու մասին: Նախևառաջ՝ փողոցներից չի կարելի վտարել թափառական կովերին, քանի որ դրանք սուրբ կենդանիներ են համարվում և մոտ են աստվածներին, հետևապես նրանց հարգանքի է պետք արժանացնել: Երկրորդ՝ հնդիկները չեն ցանկանում ազատվել նաև անտուն շներից, քանի որ երկրի բնակչության մեծ մասը հավատում է հոգու ռեինկարնացիային. միգուցե նրանք ևս մի օր շուն դառնան:

Հնդկաստանում մարդկանց կողքին ապրում են նաև կապիկները, որոնց կարող եք հանդիպել փողոցներում՝ շների, կատուների ու կովերի կողքին: Սակայն նրանց հանդեպ հնդիկների վերաբերմունքը նույնը չէ. կապիկները նրանց մեծ վնասներ են հասցնում:

Կապիկները հաճախակի հարձակվում են մարդկանց վրա, խլում սնունդն ու այլ իրեր, ոչնչացնում գյուղատնտեսական տնկիները: Սակայն անգամ նրանց չեն խոշտանգում հնդիկները, այլ պարզապես փորձում են անվնաս կերպով վախեցնել: Ֆերմերները կապիկների «չարաճճիության» դեմ միջոց են մշակել և սկսել են դիմել թափառական շների օգնությանը:

Կապիկները բավականին խելացի են և շուտ են սովորում, այդ իսկ պատճառով նրանց վախեցնելը բավականին բարդ է: Հնդիկները որոշ ժամանակ առաջ սկսեցին դաշտերում խաղալիք վագրեր տեղադրել, որոնցից սկզբում կապիկները վախեցան, սակայն որոշ ժամանակ անց այդ եղանակը դադարեց գործելուց: Այդժամ մի ֆերմեր թափառական շան վրա վագրի զոլեր նկարեց և նրան արձակեց դաշտում:

Մակակաները հավատացին, որ շունը վագր է: Իսկ հողագործը որոշեց կատարելագործել իր մեթոդը և կերպարանափոխված կենդանու լուսանկարները ևս կախեց դաշտում: Կապիկները նրա դաշտին այլևս չէին մոտենում: Մեթոդը հրաշալիորեն գործեց, և այժմ այն կիրառում են նաև այլ ֆերմերներ:

Ֆերմերներից հետ չեն մնում նաև հնդիկ ոստիկանները, որոնք թափառական շներին որպես պարեկների են օգտագործում: Այսպես, Բենգալու քաղաքում շներին հատուկ եղանակով վարժեցնում են՝ նրանց ապագայում ծառայողներ դարձնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել