Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի  ջերմություն․ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Մեր հինգ հիվանդների առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է: Միայն մեկը ջերմություն ունի, այն էլ՝ ոչ բարձր»,- ասաց Ստեփանյանը:

Խոսնակը նշեց, որ զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

«Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ ևս չեն եղել»,- ասաց Ստեփանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել