Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ Պետդեպարտամենտը COVID-19 շտապ օգնության փաթեթ է հաստատել, որով 274 միլիոն դոլար ռեսուրս կապահովի աշխարհի առավել ռիսկային երկրներից 64-ի համար։ Փաթեթի շրջանակում  1,1 միլիոն դոլար կտրամադրվի Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

«Մենք ողջունում ենք COVID-19 համաճարակի հետ կապված Հայաստանի համար ԱՄՆ-ի առողջապահության լրացուցիչ ռեսուրսների այս առաջին փուլը», - ասել է հանձնախմբի պատասխանատու Րաֆֆի Համբարյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել