Tert.am-ը գրում է.

Իրանում հարյուրավոր մարդիկ մահացել են թունավոր մեթանոլի օգտագործումից, որով փորձել են պաշտպանվել կորոնավիրուսից, գրում է South Morning China Post-ը։

Աղբյուրը գրում է, որ Իրանում մարդկանց շրջանում տիրող անիրազեկությունը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ավելի քան 1000 տուժածների, այդ թվում՝ 5-ամյա մի երեխա, որի ծնողները ստիպել են նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով թունավոր մեթանոլ խմել, ինչի հետևանքով երեխան կուրացել է։

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեթանոլի հետևանքով Իրանում ավելի քան 300 մարդ է մահացել, ևս 1000-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Աղբյուրը գրում է, որ Իրանում ալկոհոլի օգտագործումն արգելված է, ուստի բնակիչներն ապավինում են անօրինական խմիչք վաճառողներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել