Հիմա գոնե հասկանո՞ւմ ենք, որ նույնիսկ 21-րդ դարում հնարավոր ա իրավիճակ, որ բոլորը երես թեքեն մեզանից, ու մենք մնանք մեն-մենակ մեր պրոբլեմների հետ։ Որ բլոկադայի մեջ գտնվելով, մեկ ա, պետք ա մեջներիցս ճղվենք, բայց ունենանք ազգային ավիափոխադրող, որ մեզ պետք չեն 30 դոլարանոց հռոմեական կանիկուլներ, այլ պետք ա սուբսիդավորել թեկուզ համեստ, սահմանափակ պարկ ունեցող ազգային (պետական) ավիափոխադրողի։ Նույնիսկ երկու ինքնաթիռի առկայությունը հնարավորություն կտա, որ նման իրավիճակներում հույսներս չդնենք DHL-ի ու մյուսների վրա։

Հ․Գ․ Չգիտեմ՝ պարետը սենց մտքերին ոնց ա վերաբերվում, բայց ասեք, որ խուճապ չեմ տարածում, ընդամենը առաջարկում եմ հետկորոնավիրուսային Հայաստանի նախագծի մեջ էս կարևոր հարցը դիտարկել հենց էսօրվանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել