Tert.am-ը գրում է․

2020 թվականի հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանից:

«Խափանման միջոցը վերացվել է, ընտրվել է անվտանգության միջոց և նրան նորից վերադարձրել են հոգեբուժարան, քանի որ նա անմեղսունակ է ճանաչվել շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն ունենալու հիմքով»,-ասաց նա և հիշեցրեց, որ փորձաքննություն էր նշանակվել և այս եզրակացությունն է ստացվել:

Հարցին, թե Արթուր Թորոսյանի տված ցուցմունքներին այս դեպքում կարող են իրավական գնահատականներ տրվել, պաշտպանը պատասխանեց, որ անձի անմեղսունակ ճանաչվելուց հետո նրա քրեական պատասխանատվության հարցն այլևս չի քննարկվում, քանի որ անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:
«Գործը էլի ուղարկվում է դատարան, բայց քննվում է հատուկ վարույթի կարգով, որտեղ քննվում է ոչ թե անմեղսունակ անձի քրեական պատասխանատցության ենթարկելու խնդիրը, այլ վերջինիս հարկադիր բուժման ուղարկելու խնդիրը»,-ներկայացրեց Աղաջանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել