Tert.am-ը գրում է․

Իրանը վերջին օրվա ընթացքում գրանցել է կորոնավիրուսով վարակման ցուցանիշի աննախադեպ աճ` 2926 դեպք: Ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32 332-ի: Նշվում է, որ մեկ օրում մահացել է 144 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին:

Ջահանփուրը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում մահացել է 144 մարդ, զոհերի ընդհանուր քանակը հասել է 2378-ի: Վարակվածներից 11 133-ն առողջացել է:

Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ չնայած համաճարակի տարածմանը, իշխանություններին հաջողվում է վերահսկել իրավիճակը դեպքերի հաստատման հաշվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել