Armlur.am-ը գրում է․

Գյումրիում մի քանի շաբաթ առաջ դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին ArmLur.am-ին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի ծառայությունից։

«Վիճակը կայուն է, լավանում է, բայց դեռ շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում»,- հիավանդանոցից ասացին մեզ ։

Հարցին, թե երբ դուրս կգրվի 13-ամյա գյումրեցի աղջնակը, պատասխանեցին, որ դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդեր, աջ անրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ այլ վնասվածքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել