Tert.am-ը գրում է․

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերներին, ինչպես նաև առաջարկում է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Հոդվածը կարդացեք ստորև.

Վերջին  զարգացումները խոսում են այն մասին, որ մենք մոտ ապագայում հայտնվելու ենք նոր իրականության մեջ։ Գլոբալ առումով՝ մեր կենցաղում և մեզ շրջապատող միջավայրում կարող է շատ բան չփոխվել, բայց կփոխվի մեր աշխարհընկալումը։ Շատերը կհասկանան, որ նույնիսկ այսօրվա գերտեխնոլոգիական, քաղաքակիրթ աշխարհը հեշտությամբ կարող է  հայտնվել այնպիսի վտանգների առաջ, որոնք ի վիճակի են ոչ միայն հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այլև՝ վնաս հասցնել բոլորին անխտիր։ Շատերը կսկսեն մտորել այն մասին, որ մեր կյանքի գլոբալիզացիան, տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը մոլորակի մասշտաբով չեն փոխել իրերի տարրական կարգը, որ մարդկության դեմ նոր մարտահրավերի հաղթահարման համար ամենահեշտը դարձավ մեկուսանալը՝ երկրում, քաղաքում, ընտանիքում և մոբիլիզացնել ներքին ռեսուրսները և հնարավորությունները՝ վտանգի չեզոքացման համար։ Եվ կապ չունի, թե որքան խորն են միահյուսված տնտեսական, մշակութային և այլ կապերը։ Վիրուսը սպանում է՝ անկախ ազգությունից, տնտեսական զարգացման մակարդակից, պետության բարեկեցության աստիճանից, ուշադրություն չդարձնելով քո անցյալին և առավել ևս՝ չմտածելով քո ապագայի մասին։

Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին»

Ակնհայտ է, որ մարդկությունն առայժմ կարող է միայն կանխատեսել ապագայի պոտենցիալ ռիսկերը, նկարագրել դրանք ֆանտաստիկ ֆիլմերում և գիտական հետազոտություններում, բայց ոչ երբեք՝ երաշխավորել դրանցից խուսափելն ապագայում։ Մեծ հաշվով՝ այսօրվա մարդկության ամենազարգացած, առաջադեմ հատվածը, որը կրում է պատասխանատվություն՝ ողջ մարդկային տեսակի բարեկեցության համար, երկար ժամանակ ապրում էր ամենազորության պատրանքի մեջ՝ զգալիորեն բավարարված լինելով ձեռքբերումներով և, ունենալով ինքնամեկուսացման որոշակի սահմաններ, ինքն իրեն թույլ էր տալիս՝ մնացյալ աշխարհին վերևից նայել։ Այդ արտոնությունը նրանք ստացել էին այն պատճառով, որ մնացյալ աշխարհի մոտ կար զգացողություն, թե վտանգի դեպքում այդ առաջադեմ հատվածը կչեզոքացնի ընդհանուր վտանգը, կփրկի և կտա նոր հնարավորություններ։ Այսօր պարզվեց, որ դա խիստ վիճելի է։ Հիմա արդեն չգիտես, թե որ կողմ նայել, ումից օրինակ վերցնել. բոլորը խոցելի են, և այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին»։ Ստացվեց հանկարծ, որ ավելի ճիշտ է «յուրաքանչյուրն իր համար» մոտեցումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել