168.am-ը գրում է․

Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր աջակցության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:

«Ներկա իրավիճակում Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է միավորվեն և պայքարեն էպիդեմիայի դեմ: Մի քանի չինական ընկերություններ ԱՄՆ-ին տրամադրել են հումանիտար օգնություն: Չինական կողմը հասկանում է ներկա դժվարությունները, որոնց միջով անցնում է ամերիկյան կողմը և պատասրատ է աջակցել»,- ասել է Չինաստանի նախագահը:

Նա նշել է, որ Չինաստանն առաջիկայում էլ ամբողջությամբ ԱՄՆ-ին կփոխանցի էպիդեմիայի դեմ պայքարում ունեցած իր փորձը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել