«Կյանքը կարճ է, արվեստը՝ հավերժ» արտահայտությունը շատ լավ բնութագրում է այս սերիալները, որոնք արդեն գրեթե կես դար է՝ ապրում են հեռուստատեսությունում։ Այս սերիալներից մի քանիսն ունեն ավելի քան 15 000 սերիա։

Ներկայացնում ենք թոփ 5 ամենաերկար սերիալները, որոնցից մի քանիսը շարունակվում են նաև այսօր։

Երիտասարդներ և թեթևամիտներ / Молодые и дерзкие (1973 - …)

Սերիաների քանակ՝ 11 585

1973 թվականի մարտի 26-ին էկրաններին հայտնվեց մի սերիալ, որի գործողությունները կատարվում էին հորինված Գենույա Սիթի քաղաքում։ Սկզբնական եթերաշրջանները հիմնականում նվիրված էին քաղաքի երկու ընտանիքների հարաբերություններին՝ միլիոնատեր Բրուքսների և աղքատ Ֆոսթերների։

Սակայն սերիալից դերասանների հեռանալու հետ մեկտեղ 80-ական թվականներին փոխվեց նաև սյուժեն։ Հեղինակները կենտրոնացան Էբոտների և Նյումենների ընտանիքների վրա, որոնք թշնամաբար էին տրամադրված միմյանց հանդեպ։

Մեր կյանքի օրերը / Дни нашей жизни (1965 - ...)

Սերիաների քանակ՝ 13 777

Եվս մեկ երկարակյաց սերիալ։ 2003 թվականին նրա սերիաների քանակը անցավ 12 հազարի սահմանը։

Իրադարձությունները տեղի են ունենում իրականում գոյություն չունեցող Սալեմ քաղաքում։ Սերիալը նվիրված է հավերժական արժեքներին և խնդիրներին, որոնք գոյություն են ունեցել բոլոր ժամանակներում և բոլոր մայրցամաքներում։

Ինչպես է պտտվում աշխարհը / Как вращается мир (1956 - 2010)

Սերիաների քանակ՝ 13 858

Այս սերիալում առաջին անգամ մեկ սերիաի տևողությունն անցավ կես ժամը այն դեպքում, երբ մնացած սերիալների տևողությունը չէր գերազանցում 15 րոպեն։

Սերիալը սկսվել է ցուցադրվել 1956 թվականի ապրիլի 2-ից։ Այս ցերեկային սերիալը 1958-ից մինչև 1978 թվականը գրանցել է հանրաճանանչության բոլոր ռեկորդները։

Գործողությունները տեղի են ունենում հորինված քաղաքում։ Իրադարձությունների կենտրոնում փաստաբանների, ոստիկանների, բժիշկների ընտանիքներ են, որոնք ամեն օր նոր կենցաղային խնդիրներ են լուծում։

Գլխավոր հոսպիտալ / Главный госпиталь (1963 - …)

Սերիաների քանակ՝ 14 318

Այս սերիալը զբաղեցնում է պատվավոր երկրորդ հորիզոնականը և գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սկսել է ցուցադրվել 1963 թվականի ապրիլի 1-ից ABC ալիքով։

Գաղափարի հեղինակները Հերսլի ամուսիններն են, որոնք հորինել են գոյություն չունեցող Պորտ Չարլզ քաղաքը, որտեղ հոպիտալ կա, և որտեղ էլ տեղի են ունենում բոլոր իրադարձությունները։

Սերիալի հեղինակությունն աճեց հատկապես 80-ական թվականներին գլխավոր հերոսներ Լյուկի և Լաուրայի շնորհիվ։ Նրանց հարսանիքին որպես հեռուստատեսային հյուրեր մասնակցել է ավելի քան 30 միլիոն մարդ, և դա բացարձակ ռեկորդ է։  

Ուղեկցող լույս / Путеводный свет (1952 - 2009)

Սերիաների քանակ՝ 15 762

Այս սերիալն է գլխավորում ամենաերկար սերիալների ցանկը։ Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Սերիալը սկսվել է ցուցադրվել 1952 թվականի հունիսի 20-ից, իսկ ռադիոեթերն ավելի շուտ է սկսվել՝ 1937 թվականի հունվարից։ Վերջին նկարահանումները տեղի են ունեցել 2009 սեպտեմբերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել