Tert.am-ը գրում է.

Ռուսական զինված ուժերն արագացված ռեժիմով 16 հիվանդանոց է կառուցում, ինչը պայմանավորված է նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ: Մտավախություն կա, որ Ռուսաստանում վարակակիրների թիվը կարող է սրընթաց ավելանալ:

Daily Mail-ի տվյալներով՝ երեք հազար զինծառայող խիստ գրաֆիկով աշխատում են հիվանդանոցների կառուցման վրա: Նշվում է, որ պատրաստ լինելուց հետո դրանք կկարողանան 1600 հիվանդ ընդունել:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով կառուցվող հիվանդանոցների մասին, մանրամասնել է, որ դրանց կեսը պատրաստ կլինի մինչ ապրիլի կեսը, իսկ մյուս մասը՝ մինչ մայիսի 15-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել