Armenpress.am-ը գրում է․

Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ այդ ցուցանիշը կարող է մոտ ապագայում հասնել 20 հազարի: Նա տեղեկացրել է, որ ներկայում բուժհաստատություններում կան ազատ տեղեր, այդ թվումч ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Ավստրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 6 000, նրանցից 550-ի դեպքում անհրաժեշտություն է եղել բուժհաստատություններում կազմակերպել բուժում, 100 հոգին ինտենսիվ թերապիայի բաժնում է եղել: Մահերի թիվը կազմում է 42:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել