Tert.am-ը գրում է․

Կան որոշ ոլորտներ, որոնք արդեն իսկ ունեն շրջանառության կտրուկ անկում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Ամենաառաջինը պետք է նշել զբոսաշրջային, հանրային սննդի, հյուրանոցային գործի, տրանսպորտի ոլորտները: Սուպերմարկետներում մանրածախ առևտուրը մի պահ կտրուկ աճեց, քանի որ մարդիկ փորձում էին պաշար կուտակել, բայց հիմա նվազման միտում կա: Մի կողմից չվերթներ են հետաձգվել, մյուս կողմից ռեստորանները չեն աշխատում: Կարծում եմ՝ մարտ ամսվա տվյալներն ամփոփելիս այս ամենը կերևա», - մանրամասնեց պատգամավորը:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ պետությունը նման իրավիճակում ձեռքերը ծալած չի նստում, մշակում է տարբեր միջոցառումներ: Ըստ նրա՝ եթե մեկ ամսից ՀՀ-ում առողջապահական վիճակը կարգավորի, տարին կփակվի նորմալ տնտեսական ցուցանիշներով: Նա ընդգծեց, որ վարկերից բացի՝ պետության կողմից նաև հասցեական օժանդակություն է տրվելու, այսինքն՝ անհատույց օգնություն: Բաբկեն Թունյանը հորդորեց ավանդների համար ևս չանհանգստալ։

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել