Panorama.am-ը գրում է․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուների գործով դատական նիստն այսօր չի կայանա։ Հիշեցնենք, որ նիստը նշանակված էր ժամը 15։30-ին։

«Մեր միջնորդությունը բավարարվել է, նիստը հետաձգվել է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։

Թե երբ տեղի կունենա հաջորդ նիստը, առայժմ նրան էլ հայտնի չէ, իմանալուն պես լրացուցիչ կտեղեկացնի։

Հիշեցնենք, որ մարտի 24-ին, պայմանավորված Հայաստանում առաջացած համաճարակային իրավիճակով, Մակինյանը  միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

Ամբողջական հոհդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել