Tert.am-ը գրում է․

Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Գյումրի բժշկական կենտրոնում 70-ն անց քաղաքացի է մահացել և ըստ նախնական աշտանշանների, տարեց տղամարդը հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Քաղաքացու դիակը տեղափոխվել է «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ։

«Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ քաղաքացին տանն է մահացել, իսկ Գյումրու բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնեմոնիա։

«Ուղղակի մենք զգուշության կարգով դիահերձումը կկատարենք համապատասխան նախատեսված պայմաններում»,- ասացին պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել