Tert.am-ը գրում է․

Իրանի իշխանությունները երկրի տարածքում ուղևորություններ կատարելու արգելք են սահմանում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանում կորոնավիրուսի հակազդման ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեյն Զոլֆաղարիին:

Նման քայլն ուղղված է Իրանում վիրուսի տարածման հնարավոր երկրորդ ալիքի դեմ: Հաղորդվում է, որ արգելվում է քաղաքից քաղաք գնալ:

«Նրանք, ովքեր ծրագրում էին ուղևորություն կատարել, պետք է չեղարկեն իրենց ուղևորությունները, քանի որ այս ծրագիրը ենթադրում է, որ այս կամ այն քաղաք կարող են վերադառնալ միայն այն անձինք, որոնք ապրում են այդ քաղաքում: Նրանց, ովքեր չեն ապրում տվյալ քաղաքում, կարգելվի մուտք գործել այնտեղ»,-տեղեկացրել է Զոլֆաղարին՝ տեղեկացնելով, որ ծրագիրն ուժի մեջ է մտնում մարտի 26-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել