ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 26-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ դեռ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու են ճգնաժամային իրավիճակում գործադրվելիք 5 փաթեթները:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների զարգացման II ծրագրի II փուլ - Մասհանման ժամկետի երկարաձգում» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,

- Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԳՈԼԴՇԻՆ», «ՄՈՒՐԱԴ-ՍԱՐ», «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վերաբերյալ եւ այլ հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել