Panorama.am-ը գրում է․

Չորեքշաբթի օրը Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտթերրիշին, որպեսզի նա մի շարք երկրների կոչ է անի վերացնել միակողմանի պատժամիջոցներ, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ջանքերին: Նամակի տեքստը հրապարակված է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի Twitter- ի պաշտոնական էջում , հաղորդում է TASS-ը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական խնդիրները կանգնեն կյանքեր փրկելու ճանապարհի վրա: Ժամանակն է գլոբալ համերաշխության համար», - ասված է  մշտական ներկայացուցչի էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել