Նիկոլը չի թողնում իր փորձերը՝ համոզելու բոլորին, որ ամեն ինչ նորմալ է։ Առավոտ ժամը 8:36 լայվ է արել՝ «Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում»։

Անիմաստ է հիմա նրա ասածի բովանդակությունը քննարկել, այն կարգի ժամանակավրեպ ելույթ է սա։

Բավական է ուղղակի հասկանալ, որ ցանկացած լուրջ վարկանիշ կազմելը ժամանակ է պահանջում։ Որևէ վարկանիշ կազմող կազմակերպություն չունի 2020-ի մարտի տվյալ, որովհետև մարտը չի վերջացել։

Եւ նույնիսկ եթե այդ վարկանիշները փետրվարի տվյալներով են, ապա պետք է գիտակցել, որ աշխարհը 2020-ի փետրվարին և աշխարհը 2020-ի մարտին ԼՐԻՎ ՏԱՐԲԵՐ ԵՆ։ Բոլոր առումներով։ Ու լրիվ տարբեր են լինելու ապրիլը, մայիսը և մնացած բոլոր ամիսները։

Նոր կորոնավիրուսն անդառնալիորեն փոխել է աշխարհը։ Նիկոլը դա չի հասկանում։ Իր այս չհասկանալն արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր։

Ինչո՞ւ եմ համոզված, որ չի հասկանում։ Երեկ էլ ԱԺ-ում անուղղակիորեն հայտարարեց, որ կոշտ կարանտինը մեկ շաբաթվա պատմություն է լինելու։ Մոտավորապես այս ձևով, թե 1 շաբաթ պարապուրդը տաքսիստներին չի կործանի...

Իրավիճակը չգիտակցելու պատճառը չգիտեմ։ Գուցե իր ինտելեկտուալ կարողություններից վեր է, գուցե ինֆորմացիոն բլոկադայի մեջ է և իրեն մատուցում են ինչ-որ զտած լավատեսական էշություններ, որոնց նա անվերապահորեն հավատում է, գուցե groupthink-ի զոհ է։ Իսկապես չգիտեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել