Tert.am-ը գրում է.

Այս օրերի ընթացքում դուք չտեսաք որևէ ապրանքի խորը դեֆիցիտ: Այսօր ևս այդ խնդիրը չունենք  և պաշարներն անդադար թարմացվում են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով իր գլխավորած գների և գնային շուկայի վերահսկող հանձնաժողովի և արտահերթ դրության ժամանակ դրա հետ առնչվող հիմնական խնդիրների մասին:

«Անկեղծ ասած՝ մինչև արտակարգ դրությունը, մենք փորձում էինք գների վերահսկման որևէ գործողություն չանել, որովհետև տնտեսական մրցակցության խնդիրը շուկայում գերիշխող դիրք կամ մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահումների կանխարգելումն էր, սպառողների շահերի պաշտպանությունը և այլն: Այսինքն, մենք գնային քաղաքականության մեջ չենք մտնում, բայց հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ մի փոքր լայնածավալ աշխատանքներ ենք սկսել տանել երկրի ողջ տարածքում »,- ասաց Գևորգյանը:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ որոշ անուն ապրանքների մասով նշեց, թե պետությունը քանի ամսվա և որքան պաշար ունի, արդյո՞ք սա մեր պարենային անվտանգությանը չի վերաբերում, և բացի դա՝ այդ պաշարները լրացնելու քաղաքականություն տարվում է, թե ոչ և շուկայում լինու՞մ են վերադասավորումներ, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց, որ դա որևէ կերպ իրենց  գործառույթը չէ: 

Դիտարկմանը՝ ճիշտ է նշել, որ մենք մեկուկես ամսվա բենզինի պաշար ունենք, Գևորգյանը պատասխանեց, որ  ներկայացրել են 1,5 ամսվա դիզելային վառելիքի, 3 ամսվա բենզինի պաշարի մասին, սակայն հիմա նոր ներմուծումներ կան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել