Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները տարբեր երկրներում մոտեցումների և ծավալների տեսանկյունից տարբերվում են, մեր կառավարությունն էլ որոշակի տրամաբանությամբ գործողություններ է ձեռնարկում, որոնք այս պահի համար ճշգրիտ են, բայց կարելի է արձանագրել դրանց ժամանակավրեպությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

«Բնակչության համատարած թեստավորումը ֆինանսական մեծ ռեսուրսներ պահանջող քայլ է: Այս շրջանում տեղեկատվության ապակենտրոնացում է, սոցցանցերի ամեն օգտատեր լրատվություն է տարածում, և քաղաքացիներին շատ դժվար է կողմնորոշվել: Միասնական տեղեկատվությունը պետք է գա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»,- ասել է նախկին նախարարը:

Ըստ Մկրտչյանի՝միջազգային հանրությունը, կառավարությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ չէին այս մարտահրավերին. «Դեկտեմբերին Չինաստանը տեղեկացրել էր ԱՀԿ-ին, որ իրենց մոտ անծանոթ վիրուս են հայտնաբերել: Միայն փետրվարի վերջին ԱՀԿ-ն պայքարի միջոցներ ձեռնարկեց: Գլոբալացման պայմաններում վիրուսն ստիպեց, որ բոլորը փակվեն իրենց տներում: Չինաստանը միայնակ պայքարեց և հաղթեց վիրուսին, իսկ այսօր արդեն փոխգործակցության քայլեր կան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել