Tert.am-ը գրում է.

Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշը գերազանցել է Չինաստանում արձանագրված մահվան դեպքերին:

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը չորեքշաբթի ավելացել է 738-ով՝ հասնելով 3434-ի: Համաճարակի բռնկումից մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 47 610 մարդ:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Իսպանիայի բանակը ՆԱՏՕ-ի իր գործընկերներից բժշկական սարքեր և պաշտպանիչ միջոցներ է խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, այդ թվում՝ արհեստական շնչառության սարքեր, պաշտպանիչ հանդերձանք, կորոնավիրուսի թեստեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել