Tert.am-ը գրում է.

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեև վարչապետը խոսեց հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրներից, բայց նիստին զուգահեռ իր հեռախոսը չի լռում և բազմաթիվ հարցեր են գալիս: «Հենց հիմա գրում են՝ Գազպրոմը շարունակում է անջատել բոլորի, նաև թիրախային խմբերի գազը»,- ասաց նա:

Բացի այդ, պատգամավորն ասաց, որ ունենք Իրանից վերադարձած ընտանիք, որոնք, լինելով պարտաճանաչ քաղաքացիներ, ինքնամեկուսացել են. «Ինձ ասում են, որ Իրանի սահմանին իրենց ձեռքից վերցրել են ամբողջ թումանը, նրանք չեն կարողանում տանից դուրս գալ, լույս ու գազ չունեն»,- նշեց նա: Պատգամավորը նաև հայտարարեց, որ ահազանգ է ստացել, որ դատապարտյալների հիվանդանոցից, կարծես թե դատապարտյալներին տեղափոխում են քրեակատարողական հաստատություններ:

ՀՀ փոխվարչապետ, Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Գարեգին Բաղրամյանը շուտով մամուլի հաղորդագրություն կտարածի խնդրի հետ կապված: «Մենք Վեոլիա ջրի և ՀԵՑ-ի հետ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն ունեինք, այսօր վերջնական պայմանավորվածություն կունենանք նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ և հենց այս պահից սկսած բոլոր այդ խնդիրները կլուծվեն, և բոլոր այն քաղաքացիները նամանավանդ խոցելի խմբերի, որտեղ անջատումներ են եղել, կվերականգնվեն»,- ասաց նա

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել