Ռուս բժիշկները տեսանկարահանել են մարդու օրգանիզմի վրա կորոնավիրուսի ազդեցությունը: Տեսանյութը մարտի 24-ին իր Telegram-ալիքում հրապարակել է Baza պարբերականը:

Կադրերում երևում է, թե ինչպես է վարակն աստիճանաբար տարածվում կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկի թոքերում:

Մարտի սկզբին Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի լաբորատորիայի մասնագետները հրապարակեցին SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին լուսանկարը: Այն ստացել են մանրադիտակի միջոցով:

Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 495 դեպք է արձանագրվել, որոնցից 57-ը հայտնաբերվել է անցած օրվա ընթացքում: Վարակի դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել