Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, մտահոգություն հայտնեց, որ արտակարգ դրության պայմաններում բոլոր երկրները որոշակի պարենային անվտանգության հաշվարկներ են անում, նա հարցրեց, թե մենք ինչ պլանավորումներ ունենք այս տարի և ինչ ենք նախատեսում անել, որպեսզի աշնանն ունենանք այն բերքի քանակությունն ու տեսակները, որոնք ծրագրում կան:

Բագրատյանը ցանկացավ ճշտել, թե արդյոք Կառավարությունն, ըստ մարզերի, ունի ծրագրեր, թե ինչ պետք է ցանել և գյուղացուց ինչ պետք է ակնկալել, որովհետև, իր խոսքով՝ գյուղացին այսօր հրաժարվում է պետության համար մթերք ցանել, սակայն Կառավարությունը պետք է մոտիվացնող քայլեր ձեռնարկի, որպեսզի ապահովվի պարենային անվտանգությունը:

«Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ պետք է մենք ռեսուրս դնենք, հստակ պլաններով աշխատենք և կարողանանք արդյունք ակնկալել: Ո՞ր քայլերն են, որոնք մենք այսօր պատրաստ ենք անելու», հարցրեց պատգամավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե Կառավարությունը վաղը բավականին մեծ ծավալով մի որոշում է ընդունելու, որը բացառապես գյուղատնտեսությանն է վերաբերվելու: «Իմ ելույթներում, երբ անդրադարձել եմ կորոնավիրուսի թեմային, խոսել եմ նաև գյուղատնտեսության մասին: Գյուղատնտեսությամբ զբաղվելու ճիշտ ժամանակն է, բոլոր առումներով, բայց մենք ուզում ենք ոչ թե պահպանողական խնդիր լուծենք, այլ՝ զարգացման խնդիրները լուծել: Մենք կարծում ենք, որ մեր գյուղատնտեսության կառուցվածքի մեջ պետք է էական փոփոխություններ անենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել