Tert.am-ը գրում է.

Որոշում եք հրապարակել հակաճգնաժամային վարկային աջակցության, որի նախապայմանն է բարվոք հարկային և վարկային կազմակերպությունը, փաստացի կառավարությունը հայտարարում է, որ սա աջակցություն է այն կազմակերպություններին, որոնք ճգնաժամի պատճառով հայտնվել են խոցելի վիճակում և ֆինանսական խնդիրներ են առաջացել, մյուս կողմից ասվում է՝ պետք է ֆինանսկան խնդիրներ, վարկային և հարկային պարտավորություններ չունենա կազմակերպությունը, որ այս վարկը տրամադրվի: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով կառավարությանը:

Նա նշեց, որ այսօր մի իրավիճակ է, որ կազմակերպությունները հարկային պարտավորույթունները չեն կարողանում իրականացնել, արդյունքում այն ընկերությունները, որոնք ունենալու են իրական աջակցության կարիք, հնարավորություն չեն ունենալու դիմել այդ վարկային ծրագրի համար, որովհետև պարզ է, որ բանկերը պետք է կիրառեն չափորոշիչներ:

«Արդյունքում օգտվելու են հէկերը, սուպերմարկետները, որոնք այս պահին օժանդակության կարիք չունեն, որևէ սահմանափակում չունեն: Արդյո՞ք որևէ մեխանիզմ ներդրվելու է այս ծրագրում, որը կմոտիվացնի բանկերին վարկավորել խոցելի ոլորտում գործող տնտեսվարողներին՝ հանրային սնունդ, տուրիստական գործունեություն վարող տնտեսվարողներ և այլն: Այն կազմակերպություններին, որոնք այս պահին կրում են լուրջ ֆինանսական վնասներ, այդ թվում նաև հարկային պարտավորություններ չեն կարողանում կատարել, ունեն իրենց հաշիվներին ԴԱՀԿ կալանքներ: Ի՞նչ միջոց է պատրաստվում կառավարությունը ներդնել, որ այս տնտեսվարողներին օժանդակություն լինի»,- հարցրեց պատգամավորը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգրյանը նախ նշեց, որ սա դեռ առաջին գործիքն է և կառավարությունը դրանով չի սահմանափակվելու: «Այս միջոցառման հիմնական նպատակն այն է, որ ձեռնարկությունները, որոնք ունեն բարվոք հարկային և վարկային պատմություն, նախևառաջ դրանք լիկվիդայնության խնդիրներ չունենան, որ որակյալ աշխատատեղերի պահպանման հարցը լուծվի: Ինչ վերաբերվում է գործարարների կամ ձեռնարկությունների այն սեգմենտին, որոնք, ցավոք սրտի, չունեն բարվոք վարկային կամ հարկային պատմություն, նրանց հետ միջոցառումը պետք է գործի՝ ելնելով ինչ-որ օբյեկտիվ չափանիշներից»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել