Պրոֆեսիոնալ լուսանկարիչների կամ պարզապես սովորական մարդկանց կողմից արված հայտնի լուսանկարների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում աշտարակին բախվող ինքնաթիռի ֆոնին արված զբոսաշրջիկի լուսանկարը:

Երիտասարդը լուսանկարվել է բարձրահարկ կառույցի տանիքին, իսկ հետին պլանում երևում է ինքնաթիռը, որը «պատրաստվում է» մխրճվել Նյու Յորքում գտնվող Համաշխարհային առևտրի կենտրոնի միջև:

Ծխով պատված երկվորյակ աշտարակները կմնան ոչ միայն բոլոր ամերիկացիների, այլև այլ երկրների այն բնակիչների հիշողության մեջ, որոնք դժբախտությունը կիսել են Ամերիկայի հետ:

Ճապոնացի Մինորու Յամասակին, չնայած ֆինանսական դժվարություններին, մուտք է գործել ճարտարապետության աշխարհ և նախագծել մի շինություն, որը հինգ անգամ գերազանցում էր Empire State Building-ին: Երկվորյակ աշտարակների կառուցումից հետո դրանք որոշ ժամանակ համարվել են ամենաբարձր երկնաքերերն աշխարհում:

Բացի երկու բարձրահարկ աշտարակներից՝ համալիրը ներառում էր նաև չորս փոքրիկ կառույց: Յուրաքանչյուր աշտարակ ուներ 110 հարկ, սակայն Հյուսիսային աշտարակն ավելի բարձր էր երևում տանիքի լարերի հաշվին:

Զբոսաշրջիկները հնարավորություն ունեին բարձրանալու երկնաքերերի տանիքներին և Նյու Յորքի ֆոնին լուսանկարվելու:

Ինքնաթիռի ֆոնին լուսանկարի հերոսը Պիտեր Գուզլին է: Լուսանկարի ճշմարտացիությանը շատերը հավատացին, սակայն մասնագետները միանգամից հասկացան, որ այն իրական չէ: Այդ եզրահանգմանը վերջիններս եկան այն բանից հետո, երբ նկատեցին, որ լուսանկարում երևացող ինքնաթիռը չի պատկանում այն ավիաընկերությանը, որի օդանավը բախվել է աշտարակներին:

Չնայած դրան՝ Պիտեր Գուզլին երկար ժամանակ փորձում էր ապացուցել հասարակությանը, որ իր լուսանկարն իրական է. չէ՞ որ Համաշխարհային առևտրի կենտրոնի տանիքին հազարավոր յուրօրինակ լուսանկարներ են արվել:

Ներկա պահին ընդամենը մեկ տեսանյութ կա, որում տեսանելի է ինքնաթիռի ու Նյու Յորքի աշտարակների բախումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել