Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Սինխուա» գործակալությունը տեղեկացնում է, որ թռիչքն իրականացվել է չարտերային չվերթով:

Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ բժշկության, ինֆեկցիոն հիվանդությունների ու դրանց վերահսկման, ավանդական չինական բժշկության, բուժքույրական խնամքի գծով:

Նրանք իտալացի մասնագետներին կփոխանցեն պրոֆիլակտիկայի, վերահսկողական գործընթացի, ախտորոշման և բուժման հետ կապված իրենց փորձը:

Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել