Tert.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունին ասաց, որ հեռավար դասապրոցեսի կազմակերպման հետ կապված կան տեխնիկական սարքերի խնդիրներ, նաև ինտերնետ հասանելիության խնդիրներ, ապա հետաքրքրվեց՝ ինչպես է հնարավոր լուծել այդ խնդիրները:

Նա նշեց, որ այսօր ամփոփում են մեկ շաբաթվա հեռավար դասապրոցեսը: «Մարզերից ստացված տեղեկությունների համաձայն մենք 80 և ավելի տոկոս աշակերտների ներգրավվածություն ունենք, ինչը մոտավորապես հավասար է հունվար-փետրվար ամիսների միջին հաճախումներին դպրոցներ: Ըստ էության՝ մենք մեծամասնությամբ կարողացել ենք ներգրավվածությունն ապահովել: Բայց, իհարկե, կան խնդիրներ. աշակերտների մի որոշ տոկոսի մոտ բացակայում են սարքերը, կամ ինտերնետ հասանելիության խնդիր կա»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել