Գիտնականների միջազգային կոլեկտիվը բիրմայական սաթի կտորի մեջ հայտնաբերել է գանգ, որը, հավանական է, մեր մոլորակի պատմության ամենափոքրիկ դինոզավրերից մեկին է պատկանում:

Հնագետները նշում են, որ գանգը պատկանում է խոշոր կենդանու, և դրա երկարությունը գերազանցում է 7,1 մմ-ը:

Նմուշն ուսումնասիրելիս օգտագործվել է սինքրոտրոնային ճառագայթում, որը թույլ է տալիս ստանալ բարձրորակ պատկեր՝ ոչ մի կերպ չվնասելով հետազոտվող սաթը:

Ըստ գիտնականների՝ գանգը պատկանել է դինոզավրի, որը ցերեկային կենսակերպ է վարել, ինչի մասին վկայում է նրա ակնափոսերի կառուցվածքը: Դրանք ինչ-որ չափով նման են ժամանակակից սողունների աչքերին՝ մի փոքր փոփոխությունների ենթարկված:

Ծնոտի հատվածում մոտ 30 սուր ատամների առկայությունը խոսում է կենդանու՝ գազան լինելու մասին: Նրա սննդակարգում ներառված են եղել հիմնականում բազմոտանիներ ու անողնաշարավորներ:

Քվոլյուցիոն տեսանկյունից այս դինոզավրը գտնվել է հնագույն դինոզավրերի ու թռչունների մեջտեղում, սակայն այսօր, դատելով միայն գանգից, դժվար է ասելը՝ կարողացե՞լ է նա արդյոք թռչել, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել