Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը կորոնավիրուսի պատճառով որոշել է մինչև ապրիլի 20-ը փակ պահել Իրանի հետ ցամաքային սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը հղումով։

Իրանի հետ սահմանը փակելու մասին որոշումն Ադրբեջանի կառավարությունը կայացրել է փետրվարի 29-ին։ Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի տվյալների համաձայն՝  երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 87 դեպք է գրանցվել, ակտիվ վարակակիրներից 76-ն այժմ բուժում է ստանում։  Հիվանդությունից ապաքինվել է 10 մարդ, մահացել՝ 1 հոգի։

ԱՄբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել